Լրահոս կանանց համար
Գիտնականները մկների մաշկի բջիջներից ձվաբջիջներ են աճեցրել. news.am
Ճապոնացի հետազոտողները մկների մաշկի բջիջներից ձվաբջիջներ են աճեցրել: Ստացված ձվաբջիջները բեղմնավորել են, որից հետո ծնվել են առողջ մկնիկներ: Եթե հաջողվի մարդու մաշկի բջիջներից նույնպես կենսունակ, բեղմնավորվելու ունակ ձվաբջիջներ ստեղծել, դա վերարտադրողական տեխնոլոգիայում հերթական հեղափոխությունը կառաջացնի, եւ շատ կանայք, ովքեր սեփական ձվաբջիջները չունեն, կկարողանան մայրանալ:
Ճապոնացի գիտնական Կացուհիկո Հայասիի աշխատանքը դարձել է ավելի վաղ իրականացված այլ հետազոտությունների տրամաբանական ավարտը: 2012 թվականին ներկայացվել է, որ սաղմի ցողունային բջիջներից կարելի է ստանալ նախնական սաղմնաբջիջներ, որոնք հետագայում կարող են սկզբնավորել ինչպես սերմնահեղուկ, այնպես էլ` ձվաբջիջներ: Հասուն ձվաբջիջներ ստանալու համար ստիպված էին նախնական բջիջները պատվաստել մկների ձվարանների մեջ: Հետազոտական մյուս խումբը կարող էր նախնական բջիջներ արտադրել եւ հասնել դրանց հասունացման in vitro.
Իսկ այժմ հետազոտողները սաղմնային բջիջներից են ստացել նախնական բջիջներ, իսկ հետո դրանք հասունացրել են մկների օրգանիզմից դուրս: Որպեսզի ձվաբջիջները հասունանային, հոտազոտողները ստիպված էին բջիջների մշակման միջավայրին հավելել մկների ձվարաններում արտադրված սաղմնաբջիջներ: Հիմա նրանք նախատեսում են սինթետիկ նյութ արտադրել, որը կկարողանա միջավայրում փոխարինել այդ բջիջներին: Դրանից հետո նրանք կիրառել են արտամաարմնային բեղմնավորման մեթոդը, եւ արդյունքում ծնվել են առողջ եւ ժառանգ ունենալու ընդունակ 26 մկնիկներ:
Հայտնի է, որ փորձեր են իրականացվում նաեւ մարդու նախնական բջիջներ ստանալու համար: Սակայն այդպիսի աշխատանքների իրականացումը բազմաթիվ հարցերի լուծում է պահանջում, այդ թվում՝ նաեւ էթիկական: Հավանաբար, այդպիսի փորձերը կկատարվեն նախ ավելի խոշոր կաթնասունների վրա, օրինակ՝ խոզերի կամ կապիկների: Իսկ այդ ճանապարհով ստացված մարդու ձվաբջիջները, հավանաբար, երեւան կգան մոտակա տասնամյակի ընթացքում, եւ դա անպտղության բուժման նոր միջոցներ կստեղծի:
|
Կարդացեք նաև
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYexj3D2' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384